Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչական ռեսուրսի նման ծափ մի տվեք, քաղաքական համախոհի նման ծափ տվեք»․ ՔՊ եզրափակիչ երթին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը

Սեպտեմբեր 15,2023 18:35

Էրեբունի թանգարանի մոտից մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ երթը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա թիմակիցներին կոչ արեց ծափերով ողջունել քաղաքացիներին։ «Բուռն ծափերով ողջունենք պատուհաններից, բակերից, կանգառից, ավտոմեքենաներից մեզ հետեւող մեր հայրենակիցներին։ Ժողովուրդ, վարչական ռեսուրսի նման ծափ մի տվեք, քաղաքական համախոհի նման ծափ տվեք։ Վարչական ռեսուրսը ծափ չի տալիս, քաղաքական համախոհներն են ծափ տալիս»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ՔՊ Երեւանի քաղաքապետի թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որը նախընտրական քարոզարշավն անցկացրել է «Ասեք, կանենք» կարգախոսով։

Այսօր՝ ժամը 20:00-ին նախատեսվում է ՔՊ հանրահավաքը Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ, որին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930