Լրահոս
Օրվա լրահոսը

Կառնուտ գյուղի մոտ տեղի ունեցած վթարից տուժել է ևս մեկը. հարուցվել է քրեական գործ

Ապրիլ 01,2015 12:11

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին` Կառնուտ գյուղի մոտակայքում: Միմյանց էին բախվել «ՎԱԶ 2107» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները, ինչից տեղում մահացել էին 28-ամյա Արայիկ Կարապետյանը, որը եղել է «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ղեկին և նրա կողքին նստած 22-ամյա Պարույր Աթոյանը: « ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ ամուսիններ Հրանտ Մինասյանին ու Սուսաննա Պողոսյանին ծանր վիճակում տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ կնոջ վիճակը կայուն ծանր է, ամուսնու վիճակը միջին ծանրության է: Ըստ փոխտնօրենի, երեկ ավելի ուշ հիվանդանոց է դիմել նրանց որդին՝ 1992 թվականին ծնված Ազատ Մինասյանը, որի մոտ սրունքի հատվածում եղել են քերծվածքներ և ծնկահոտի սալջարդ: Նա ամբուլատոր բուժօգնություն է ստացել:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242—րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Հոդված 242. Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը

3. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Tsayg.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930