Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Ավանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Ապրիլ 07,2015 22:11

Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Ապրիլի 5-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի  6-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն` փլուզումով, կա տուժած։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 6-րդ փողոցի 37/1  և 37/2 հասցեների առանձնատներում սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հետևանքով 2015 թվականի ապրիլի 5-ին տեղի է ունեցել գազի արտահոսք, որը հանգեցրել է պայթյունի։ Ստացած մարմնական վնասվածքներից տներից մեկի փաստացի բնակիչը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Կատարվում է նախաքննություն։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր հանգամանքները,  մատուցված ծառայությունների անվտանգության համար պատասխանատու անձանց շրջանակը։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930