Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Պողոսյան. «Ընդդիմության հայտարարությունները լուրջ հիմնավորումներ չեն պարունակում»

Ապրիլ 09,2015 23:15

««Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը եւ կուսակցության մյուս պատասխանատուները Լեռնային Ղարաբաղի տարբեր համայնքներում շարունակում են քարոզարշավը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում նախընտրական քարոզարշավն օրենքի սահմաններում է ընթանում: Նա շեշտեց, որ բողոքներ եւ դժգոհություններ չկան. «Քարոզարշավի հնարավորության սահմաններում՝ հեռուստաեթերով եւ լրատվական այլ միջոցներով  կուսակցությունները ակտիվ հանդես են գալիս եւ ընտրողներին են ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը»:

Aravot.am-ի նկատառմանը, թե ընդդիմադիր «Շարժում 88»-ը եւ «Ազգային վերածնունդը» կուսակցությունները հայտարարել էին, որ իշխանությունն իր վարչական լծակներն է օգտագործում, Վահրամ Պողոսյանն ասաց. «Ես այդպիսի բան չեմ նկատել: Այն բողոքները, որ հնչել են ընդդիմադիր որոշ կուսակցությունների կողմից, առանձնապես լուրջ հիմնավորումներ չեն պարունակել, բացի պոպուլիստական հայտարարություններից: Մեր կարծիքով՝ ցանկացած հայտարարություն, նամանավանդ, այդպիսի պատասխանատու հայտարարությունները այս ընթացքում պետք է հիմնավորված լինեին, որը մենք չենք տեսնում: Իսկ այն հայտարարությունները, որոնք հիմնավորված չեն, մեկնաբանության կարիք չունեն»:

Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930