Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական իշխանություններն իրենց մոտ են կանչել Վատիկանի  դեսպանին եւ դժգոհել Հռոմի պապից

Ապրիլ 12,2015 18:49

Թուրքիայի իշխանությունները կանչել են Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելոյին, որպեսզի նրան ներկայացնեն իրենց վրդովմունքը Հռոմի պապի հայտարարության վերաբերյալ: Գրում է BBC.com-ը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից պատվիրակին ասել են, որ հիասթափվել են Հռոմի պապի մեկնաբանությունից,  որը «վստահության խնդիր» կառաջացնի Թուրքիայի եւ Վատիկանի հետագա հարաբերությունների մեջ:

Հիշեցնենք, որ Հռոմի պապն այսօր Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում պատարագ է մատուցել  1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ժամանակ  թուրքերի կողմից հայերի դեմ իրականացվածն անվանել է՝  20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930