Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապն անվանեց՝ Ցեղասպանություն եւ զայրացրեց Թուրքիային. միջազգային մամուլի արձագանքը

Ապրիլ 12,2015 13:55

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի եկեղեցում  օգտագործել է «Ցեղասպանություն» բառը՝ նկարագրելով 100 տարի առաջ  Օսմանյան կայսրության կողմից  հայերի զանգվածային սպանությունները»,-գրում է BBC.com-ը՝ անդրադառնալով  այսօր  առավոտյան Վատիկանի Սուրբ  Պետրոս եկեղեցում Հռոմի պապի մատուցած պատարագին, որով հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Հայերը եւ շատ պատմաբանները ասում են, որ 1.5 միլիոնից  ավելի մարդ է սպանվել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին»,- գրում բրիտանական լրատվամիջոցը՝ նշելով, որ ենթադրվում է, որ Հռոմի պապի հայտարարությունը  կզայրացնի Թուրքիային, որը մշտապես ժխտում է, որ հայերի կոտորածը   ցեղասպանություն է եղել:

Ամերիկյան New York Times-ը նույն իրադարձության մասին  գրում է. «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  պատվել է հայերի կոտորածի 100-րդ տարելիցը՝ անվանելով այն «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»՝ այսպես պայթյունավտանգ հայտարարություն անելով, որը կհարուցի Թուրքիայի զայրույթը:

Ամերիկյան պարբերականը նշում է. «Ֆրանցիսկոսը, որն ունի սերտ կապեր Արգենտինայի հայ համայնքի հետ դեռ այնտեղ ծառայելու ժամանակներից, պաշտպանել է իր հայտարարությունը՝ ասելով, որ իր պարտականությունն է հարգելու անմեղ տղամարդկանց, կանանց, երեխաների, քահանաների եւ  սրբազանի հիշատակը, որոնք  «անտեղի» սպանվել են թուրքերի կողմից»:

New York Times-ը մեջբերում է Հռոմի պապի խոսքը. «Սատանայությունը թաքցնելով կամ ժխտելով ՝թողնում ենք, որ վերքը արյունահոսի՝ առանց վիրակապելու»:

Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    մասսայական = ԶԱՆԳՈՒԱԾԱՅԻՆ

    Թէեւ Սուրբ Պօղոս եկեղեցի էլ կայ, բայց կարծում եմ պատարագը եղել է Սուրբ Պետրոս մայր տաճարում:

    – – – – –

    -Չէէ՜՛ սա Պօղոսը չի: Այ, Պօղոսը նա է:
    -Ոո՜չ, ես Պետրոսն եմ»

    /01-99/ 🙂

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930