Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր հետախուզվում Բագրատաշենի մաքսակետի պետի նախկին տեղակալը

Ապրիլ 14,2015 19:35

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունում ասված է, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 10-ին այդ բաժին է ներկայացել 1963թ. Աշոտ Ղ.-ն, ով 2007թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով(«Կաշառք ստանալը՝ առանձնապես խոշոր չափերով» ):

Իրավապահներից տեղեկացանք,որ ձերբակալվածը Բագրատաշենի մաքսակետի պետի նախկին տեղակալ Արթուր Ղուլյանն է, ով ծնունդով Վրաստանի Շուլավերի շրջանից է, նրա ընտանիքը բնակվում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում:

Իրավապահներից ստացված տեղեկության համաձայն` նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իր աշխատանքի ժամանակ 5000 դոլար կաշառք ստանալու համար: Դատաքննությունը ցույց կտա նրա մեղավորությունը կամ անմեղությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930