Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Ապրիլ 21,2015 16:21

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, ՀՀ ֆինանսների, պաշտպանության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներրի մասնակցությամբ ապրիլի 21-ին տեղի է ունեցել բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշների մշակման եւ բարելավման աշխատանքային խմբի առաջին նիստը: Դեռեւս հոկտեմբերին ձեւավորված աշխատանքային խմբի հիմնական նպատակն է բյուջեում ոչ ֆինանսական ցուցանիշների մշակումը: Նիստին մասնակցել են ոստիկանության, արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունների փորձագետներ:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ որպես աշխատանքային խմբի անդամ, ողջունել է աշխատանքային խմբի անդրանիկ նիստի մասնակիցներին, կարեւորել ծրագրային բյուջետավորման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Պարոն Նահապետյանը տեղեկացրել է, որ 2018 թվականից ամբողջությամբ անցում է կատարվելու ծրագրային բյուջետավորման, ինչը ենթադրում է բյուջեի մասին օրենքի նախագծի ամբողջական փոխակերպում, որի արդյունքում բյուջեում անդրադարձ կլինի համապատասխան ոլորտների քաղաքականությանն առնչվող բոլոր տարրերին:

Կորյուն Նահապետյանը նշել է, որ վերջնական արդյունքում կատարողական հիմնական ցուցանիշների ձեւավորումով կբարելավվի բյուջեի ձեւավորումը եւ այն կդարձվի առավել իրատեսական: Պարոն Նահապետյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության, արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման արդյունքում ընտրված այն ուղղությունները, որտեղ աշխատանքային խումբը պետք է իրականացնի ուսումնասիրություններ՝ այն է՝ հասարակական կարգի պահպանություն եւ անվտանգության ապահովում, ճանապարհային երթեւեկության անվտանգության կազմակերպում, իրականացում եւ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելում, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության եւ մոնիթորինգի ծառայություններ, զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության եւ բժշկական օգնության ծառայություններ, պաշտպանության բնագավառի բարձրագույն եւ մասնագիտական կրթություն:

Մասնակիցները քննարկել են նաեւ կազմակերպչական խնդիրներ, որոշել հաջորդ նիստի օրակարգը:

Կորյուն Նահապետյանի խոսքով՝ իշխանության յուրաքանչյուր օղակ պետք է փոխկապակցված աշխատի աշխատանքային խմբի հետ գործընկերության սկզբունքի հիման վրա՝ հասնելու հաջողության:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930