Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայում հայերի հետ միասին պահանջատեր են դարձել իսպանացի հայտնի գրողներ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 27,2015 22:22

Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի  տեղեկացմամբ, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մայրաքաղաք Մադրիդում սկսվել է  հայ նահատակների հիշատակին նվիրված պատարագով, այնուհետ Սան Բերնարդո 79 հասցեից երթ է սկսվել Գրան Վիա փողոցով դեպի Մադրիդի կենտրոնական  հրապարակ: Երթին մասնակցել են  մոտ 3000 հոգի: Երթի կազմակերպիչներից մեկի ասելով,  իրենք հատուկ թույլտվություն են ստացել Մադրիդի քաղաքապետարանից, որտեղ եւ առանց արգելքների ու մեծ սիրով համաձայնել են:

DSC_0669 DSC_0670 DSC_0672

 

Ըստ մեր զրուցակցի, որն ի դեպ, չի ուզում իր անուն-ազգանունը հրապարակել,  երթին տեղի հայերից բացի  մասնակցել են իսպանացի մտավորականներ, օրինակ՝  հայտնի գրող Ժոզե Անտոնինո Գուրիարա Գայեգոն, որը Իսպանիայի Գալիսիա ինքնավար մարզի Օրինես քաղաքից է: Հետաքրքիրն այն է, որ այս գրողը ԱՍԱԼԱ-ի գործողությունների ժամանակ վիրավորվել է, սակայն սկսել է ուսումնասիրել դրդապատճառները, խորացել է Հայոց ցեղասպանության պատմության մեջ  ու հայերի հետ միասին դարձել պահանջատեր Թուրքիայից:

Մանրամասները` տեսանյութերում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930