Լրահոս
Օրվա լրահոսը

7-րդ դարի եկեղեցու վերականգնման համար 20 մլն դրամ է հատկացվել

Ապրիլ 28,2015 21:20

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցին 7-րդ դարի առաջին կեսին կառուցված հռիփսիմեատիպ եկեղեցի է, որը երկրաշարժի հետևանքով ավերվել է 17-րդ դարում: Կառույցի միայն որոշ հատվածներ են պահպանվել:

2012 թվականին պետական հովանավորությամբ սկսվել են եկեղեցու վերականգնողական աշխատանքները: Տարածքում թափված բոլոր հուշարձանապատկան բեկորները մասնագետները համարակալել են և սկսել վերականգնել:

2015-04-28-09.59 2015-04-28-10.22 2015-04-28-10

Թարգմանչաց եկեղեցու ավերակների վերականգնման աշխատանքներին ծանոթանալու և հետագա անելիքները հստակեցնելու նպատակով այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր՝ Արմավիրի մարզ աշխատանքային շրջայցի շրջանակներում եղավ նաև  եկեղեցու տարածքում:

Այգեշատի գյուղապետ Ռոբերտ Հովսեփյանը նախարարին առաջարկեց եկեղեցին վերականգնել իրենց համայնքի մոտ գտնվող քարհանքի քարերով, քանի որ այն դարեր առաջ  կառուցվել է տեղի քարերով, և, բացի այդ, դա հնարավորություն կտա խուսափել ավելորդ ծախսերից:

Հ. Պողոսյանի տեղեկացմամբ՝ Այգեշատի Թարգմանչաց եկեղեցու  վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով այս տարի պետբյուջեից 20 մլն դրամ է հատկացվել: Մշակույթի նախարարն ասաց նաև, որ 2016-ին կփորձեն կրկնապատկել եկեղեցու համար հատկացվող ֆինանսական միջոցները:

«Կարծում եմ, որ ներկայացված նախագիծը բավականին գրագետ է ու գիտականորեն հիմնավորված: Այնպես որ, այդ իմաստով մենք հանգիստ ենք: Խնդիրը միայն նրանում է, որ 2012 թվականին՝ գրատպության 500-ամյակի առթիվ մեկնարկած վերականգնողական աշխատանքները մենք պետք է կարողանանք հնարավորինս շուտ ավարտել: Իսկ դա նշանակում է, որ պետք է փորձենք ավելացնել այդ ծրագրի տարեկան ֆինանսավորումը, որպեսզի շուտով արդյունք ունենանք»,- ասաց Հ. Պողոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930