Լեռնային Ղարաբաղ են ժամանել ֆրանսիացի դիտորդներ

Լեռնային Ղարաբաղ են ժամանել ֆրանսիացի դիտորդներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած ֆրանսիացի մի խումբ դիտորդների` Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Ֆրանսիա-Արցախ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին անկեղծ բարեկամության համար եւ բարձր գնահատել նրանց դիտորդական առաքելությունը` հավելելով, որ աշխարհի առաջատար պետությունների ներկայացուցիչների նկատառումները կարեւոր են Արցախում ժողովրդավարության զարգացման համար:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք