ՌԴ պատվիրակությունը համոզված է`ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար եւ թափանցիկ

ՌԴ պատվիրակությունը համոզված է`ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար եւ թափանցիկ

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը` մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպեց Ռուսաստանի Դաշնության դիտորդական պատվիրակությունը:

ՌԴ դիտորդական խմբի ղեկավար, Պետական դումայի «Յաբլոկո» խմբակցության պատգամավոր Վիկտոր Շեյնիսն ասաց , որ խորհրդարանական ընտրությունները անցկացվել են բարձր մակարդակով եւ համապատասխանել են միջազգային չափորոշիչներին. «Դիտորդները հանդիպումներ են ունեցել կուսակցությունների ընտրական շտաբներում: Անհրաժեշտ է նշել, որ այդ հանդիպումների ընթացքում չեն լսել էական բողոքներ եւ նկատողություններ: Դիտորդները հանդիպել են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին, վարչապետի հետ, ԱԺ խոսնակի հետ` քննարկելու համար հուզող հարցերը»:

Նա հավելեց, որ ընտրություններից մեկ օր առաջ` լռության օրը, դիտորդական խումբը խախտումներ չի նկատել: Իսկ ընտրությունների օրվա ընթացքում դիտորդական խումբը այցելել է 52 ընտրատարածք:

«Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են մրցակցային, ժողովրդական ընտրություններին համապատասխան, ընտրություններին բնակչության մեծ մասնակցություն է գրանցվել: Այնուամենայնիվ, մի շարք թերություններ են գրանցվել գործընթացի ընթացքում, օրինակ` մեծ կուտակումներ են եղել, որը դժվարացնում էր գործընթացի համակարգումը, վատ լուսավորությունը: Չնայած այս թերություններին` դիտորդները համոզված են, որ ընտրություններն անցել են արդար եւ թափանցիկ»,- ասաց Վիկտոր Շեյնիսը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք