Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Մինչեւ արտահերթ ընտրությունները պետք է ձերբազատվել այս ռեժիմից»

Մայիս 30,2015 21:27

«Մենք նորից այստեղ ենք, շատերը ցանկանում էին, որ չլինեինք, բայց չստացվեց»,- մայիսի 30-ին Ազատության հրապարակում Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ընթացքում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա, անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությանը, նշեց, որ իրենք չէին ցանկանում ապրիլի 24-ին որեւէ խժդժություն առաջացնել. «Այդ օրերին, երբ մենք բանտում էինք, նրանք մեզ որպես պատանդ էին օգտագործում: Այստեղ մենք ապացուցեինք, թե փոքր ուժերով ինչպես կարելի է դիմադրել: Իրենք որոշել էին մեր շարժումը ճզմել, վաղուց, տարուց ավել են ճնշումներ գործադրում մեր վրա, որ չխափանենք իրենց վերարտադրումը: Բայց ինչպես տեսաք դա ձախողվեց, ուզում եմ ասել՝ փոքրաթիվ լինելու հանգամանքից պետք չէ վհատվել»:

Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ առաջիկա օրերին Հիմնադիր խորհրդարանը նոր շունչով շարունակվելու են համալրել Հիմնադիր խորհրդարանը, համալրել մարզերում աջակից խմբերի ձեւավորումը, շարունակել քաղաքացիական բանակի համալրումը:

«Մենք առաջարկում ենք ձեւավորել բոլոր պայքարող խմբերի ներկայացուցչական պայքարող մարմին: Ժամանակը եկել է մեզ բոլորիս ստիպելու համագործակցել: Հուսով եմ հաջողությամբ  կավարտվի: Մենք միշտ ենք խոսել ճակատ ձեւավորելու մասին, սակայն այսօր որոշ վերանայումներ կատարել ենք, առանց մեր ռազմավարությունից շեղվելու մենք համոզված ենք, որ կան քայլեր, որոնց շուրջ կարելի է համագործակցել: Եթե մինչեւ այսօր պայման էինք դրել, որ համակարգից դուրս պետք է շարունակել, հիմա ասում ենք՝ ոչինչ, շարունակենք պայքարը ներսում, մենք կշարունակենք այն դրսում»:

Նա նշեց, որ գործակցություն պետք է լինի Հայաստանը առանց քաղբանտարկյալների համակարգի շուրջ, որն ըստ նրա օր օրի կմեծանա եւ նրա շուրջ համախմբում լինի. «Մենք այն ուժն ենք, որ ասում ենք չենք սպասելու մինչեւ 2017-2018 թվական, հուսով եմ կգտնվեն ուժեր, որոնք կհամաձայնեն: Սակայն մինչեւ արտահերթ ընտրությունները պետք է ձերբազատվել այս ռեժիմից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031