Լրահոս
Օրվա լրահոսը

Մուլտդիտում՝ Կարապի լճի էկրանի շուրջ

Հունիս 01,2015 22:12

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա երեկոն Կարապի լճի էկրանի շուրջ անցկացնելու էին եկել հարյուրավոր ընտանիքներ։ Էկրանին հայկական կարճամետրաժ մուլտֆիլմեր էին։

«Երևանյան ամառ 2015» ծրագրի մեկնարկային օրը մանկական ծրագրով սկսվեցին նաև բացօթյա այս էկրանի ամառային ցուցադրությունները։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի երեք ամիսների ընթացքում Կարապի լճի էկրանին մի շարք ցուցադրություններ են սպասվում՝ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը, «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնի ընտրված ֆիլմերի ցուցադրությունը և այլն։

Հունիսմեկյան՝ «Երևանի՝ փոքրիկների համար» տոնական միջոցառումների ավարտականներից մեկը՝ մուլտդիտումը, Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է «Ռեանիմանիա» փառատոնի հետ համատեղ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930