Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմտահայոց Ազգային Համագումարի Յայտարարութիւնը Թուրքիոյ 2015 Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններու արդիւնքներու վերաբերեալ

Հունիս 12,2015 20:45

Յունիսի 7-ին կայացան Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններ, որոնց նախնական արդիւնքներով տասնամեակներ ետք թրքական խորհրդարանի մէջ տեղ գտան երեք հայ պատգամաւորներ:

Նորընտիր Խորհրդարան մտած են իշխող«Արդարութիւն և զարգացում» կուսակցութիւնէն առաջադրուած Մարգար Եսայեան, Քրտական «Ժողովուրդներու ժողովրդավարական-HDP» կուսակցութիւնէն առաջադրուած Կարօ Փայլան,

Եւ քեմալական «Ժողովրդահանրապետական-CHP» կուսակցութիւնէն առաջադրուած փաստաբան Սէլինա Էօզուզուն Տողան:

Արեւմտահայոց Ազգային Համագումարը կ՛ողջունէ ընտրուած երեք հայ երեսփոխանները եւ կը մաղթէ, որ անոնք կարենան ազատօրէն արտայայտուիլ եւ գործել, թուրքիոյ «ժողովրդավարացման» գործընթացին մէջ:

Արեւմտահայոց Ազգային Համագումարը նաեւ յաջողութիւն կը մաղթէ յանուն արդարութեան, ազատութեան եւ ժողովրդավարութեան ընտրուած բոլոր խորհրդարանականներուն, յուսալով որ պիտի կարենան իրենց կարելին ընել նաեւ՝  Օսմանեան կայսրութեան նախկին հայ քաղաքացիներու աշխարհացրիւ ժառանգներու՝ միլիոնաւոր Արեւմտահայերու իրաւունքներու վերականգնման եւ անոնց սեփական հայրենիքին հետ կապ հաստատելու անշրջանցելի գործին մէջ:

Փարիզ, 8 Հունիս 2015

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930