Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինսի» հիմնադրամի փակումը կապ չուներ Հայաստանի հետ. Հարութ Սասունյան. Azatutyun.am

Հունիս 21,2015 23:11

«Ազատություն». «Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, «Լինսի» հիմնադրամի նախկին փոխնախագահ Հարութ Սասունյանի պնդմամբ՝ լուրերը, թե ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը իր տրամադրած միջոցների փոշիացման պատճառով է փակել հիմնադրամը, չեն համապատասխանում իրականությանը։

«Բոլոր խոսակցությունները, որ միշտ լսում էինք, թե ինքը դժգոհ էր, «Լինսի»-ն փակել էր, որովհետև իր փողերը փոշիացրել են, սուտ են և կեղծիք։ Պետք չէ ազնիվ աշխատանքը կապել քաղաքական վեճերին։ Պարոն Քըրքորյանը տրամադրել է, մոտիկից հետևել է, թե ինչպես են ծախսվում իր փողերը, ուր են գնում և արդյունքն իր աչքով տեսել է»,- «Ազատությանը» ասաց Սասունյանը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Չնայած որ շատերը համաձայն չեն, սակայն ինձ թվում է որ պարոն Սաունյանը ճիշտ է : Տեսեք մեր մեծ հայրենակիցը , որ կարողացել էր Լաս Վեգաս քաղաքում, հենց Կոզա Նոստրաի, ՄայերԼանսկիների քթի տակ, հսկա խաղատների կայսրություն ստեղծել , արդյոք Հայաստանի միքանի «էժանագին առավ փախավներ» կարող է խաբեին…: Քիրք Քըրքորյանը կյանքի եվ, գործարարի հսկայական փորձ եվ ներդնողի մեծ տաղամդ ուներ:
    Հիշենք միայն նրա երկու ձեռնարկները 1990 ականների սկզբին: Նա իտալացի գործարար Ջոնկարլո Պարրէտտիին էր վաճառել Մեթրո Գոլդվին Մեյր Կինոստուդիան մոտ մեկ միլիարդ $$ ով: Պարրետին փողը իհարկե պարտքով էր վերցրել ֆրանսիական Կրէդիտ Լայոնել հսկա բանկից: Երեք ամիս հետո էս իտալացի գործարարը սակայն իրեն սնանկ էր հայտարարել, իսկ երբ բանկը ստուգել էր կինոստուդիայի ակտիվները, գտել էր որ այն իրականում չարժեր այնքան …: Պարրոտտին շատ փնտրելուց հետո Լոս Անքէլէսում ձերբակալել էին: Բանկը առանց հիմքի դատվել էր Քիրքի հետ սակայն հետո խաղաղ համաձայնության էին եկել: Կարճ ժամանակ հետո Քիրքը բանկից ետ էր գնել կինոստուդիան էժան գնով…:
    Միուս գործարքը , որ Աեերիկայի գործարարության դասական մի օրինակ է: 90 ականների սկզբին, մեծանուն գործարար Լի Այակոկան , որ ստանձնել էր Քրայսլեր ավտոմեքենաների հիմնարկության ղեկը, այն սնանկությունից փրկելու համար, Քիրքին հրավիրել էր Լոս Անջելոսի ավտոմեքենաների ցուցահանդեսին, իրենց նոր մեքենաները տեսնելու: Այդ օրը Քրայսլերի ցուցասրահը Այակոկան փակել էր տվել, միայն Քըրքորյանի համար: Նա խորհրդակցել էր իր Հարվարդի համալսարանն ավարտած տնտեսագետ խորհրդականների հետ որոնք խորհուրդ էին տվել ոչ մի դեպքում գործարքի չգնալ: Ի զարմանս նրանց Քիրքը համաձայնվել էր Այակոկաի հետ ներդնել մոտ կես միլիարդ $$, գնել էր Քրայսլերի արժեթղթերը մոտ $16 : Երեք տարի հետ էդ արժեթղթերը արժեին մոտ $64… : Նրա մասնագետ խորհրդատուները մինչեվ վերջերս էլ խոսում էին նրա, գորժարարի բնատուր «հոտառության» մասին: Իզուր չէ որ հայտնի գործարար, ԱՄն ի նախագահական հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, Քիրք Քըրքորյանին համարում էր իր իդեալը…

  2. Գալուստ Ենոքյան says:

    Կներեք տառասխալներիս համար վերեվում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930