Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցների համար տաքսիներն անվճար էին

Հունիս 27,2015 23:10

Գյումրու Թատերական հրապարակում շարունակվում են հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիաները: Պարզվում է, որ այս քաղաքում տեղի ունեցող ինքնաբուխ բողոքի ակցիաներին ոչ ուղղակիորեն մասնակցում են նաեւ տաքսու վարորդները: Վերջիններս այսօր անվճար Թատերական հրապարակ են հասցրել ցուցարարներին:

Այսօր լրագրողներից մեկը, հասնելով Թատերական հրապարակ, պատմեց, որ նստել է տաքսի՝ խնդրելով իրեն հասցնել թատրոնի մոտ: Տեղ հասնելով՝ լրագրողը վճարել է, սակայն տաքսու վարորդը նեղացած վերադարձրել է փողը՝ ասելով. «Ամոթ չէ, քուրս, բա արդարության համար պայքարող մարդկանցից փո՞ղ կվերցնեն»:

Սա այսօր տեղի ունեցած միակ դեպքը չի եղել, ինչպես հրապարակավ հայտարարեց նստացուցարար, տնտեսագետ Կարեն Պետրոսյանը, այսօր տաքսու բոլոր վարորդներն են հրաժարվել գումար վերցնել Թատերական հրապարակ եկող մարդկանցից: Կարեն Պետրոսյանը բնականաբար իր շնորհակալությունը հայտնեց նրանց:

Նշենք նաեւ, որ ժամը 18.00-ին սահմաններում, երբ սովորաբար Թատերական հրապարակից սկսվում է երթը, Գյումրու երթուղայինների համարյա թե բոլոր ուղեւորները շտապում են հրապարակ: Այսօր բարձրանալով թիվ 20 միկրոավտոբուսը, ականատես եղանք, որ այնտեղ նստած բոլոր ուղեւորները բողոքի ակցիայի մասնակիցներն են: Նրանք Թատերական հրապարակ էին շտապում՝ Հայոց եռագույնը ուսերին, ցուցապաստառների բովանդակության մասին թեժ քննարկումներ, նաեւ հայրենասիրական երգեր կատարելով: Gyumri taxi 1

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930