Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Դ. Իոաննիսյանի՝ «Ոչ թալանին» նախաձեռնությանը Ազատության հրապարակում միացել էր ՀՀԿ երիտթեւը (տեսանյութ)

Հունիս 29,2015 19:05

Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը չի հասկանում Բաղրամյան պողոտան ազատելու իմաստը:

«Որովհետեւ պահանջները չեն կատարվել: Ի՞նչ տարբերություն՝ ինչպես է մեր հաշվին ՀԷՑ-ը տարեկան ստանալու այդ 35- 36 միլիարդ դրամը: Դա կարտահայտվի էլեկտրաէներգիայի գնի բարձրացմա՞ն ձեւով, թե՞ այն հարկերի ձեւով, որ մուծում ենք բյուջե, որ բյուջեից գնա ՀԷՑ, ես իրոք տարբերություն չեմ տեսնում: Այն, որ այս հարցը մտավ օրակարգ, ուղղակի անհեթեթ էր: Այստեղի հավաքը խաղաղ հավաք է, սա համապատասխանում է թե՛ Սահմանադրության 29-րդ հոդվածի  պահանջներին, թե՛ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջներին: Ոստիկանությունն իրավունք չունի ուժ գործադրել: Սա պետք է գիտակցել ու չվախենալ ոստիկանությունից»,- Aravot.am-ին ասաց ակտիվիստը:

Նա երեկ հետեւել է նաեւ Ազատության հրապարակ տեղափոխված ցուցարարներին ու արձանագրել՝ մոտ հարյուր հոգի էին.«Մի քանի անգամ քիչ էին, քան այստեղ՝ Բաղրամյան պողոտայում կանգնածները: Երեկ Ազատության հրապարակում հետաքրքիր բաների ականատես եղանք: Նախորդ շաբաթ- կիրակի օրերին, երբ նստացույց էր, իշխանությունը փորձում էր հակազդել, լույսերն էին անջատում եւ այլն: Երեկ երեկոյան այնպիսի տպավորություն էր, որ իշխանությունները, հակառակը, քայլեր էին անում, որ Ազատության հրապարակում հավաքը տեղի ունենա, լուսավորությունն էին ապահովել եւ այլն, այնտեղ տեսանք նաեւ ՀՀԿ-ական շատ երիտասարդների»:

Մեր հարցին, այսինքն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին կասկածում եք իշխանությունների հետ գործարքի գնալու մե՞ջ, նա պատասխանեց. «ՀՀԿ-ականներն իրենց պայքարին միացել էին, բայց չեմ ասելու, որ ծախված են: Միգուցե անփորձ են, այստեղ պատասխանատվության հարց կա, միգուցե վախեցան պատասխանատվությունն իրենց վրա վերցնել: Եթե այստեղ ջարդ լիներ ու լինեին ժողովրդի գլխավերեւում, սա իրենց վրա պատասխանատվություն կդներ, դրա համար որոշեցին հրաժարվել»:

Մանրամասները տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930