Լրահոս
Օրվա լրահոսը

«Շտապ օգնության կարիք ունեցող մարդու համար կորցրած րոպեները կարող են ճակատագրական լինել»

Հուլիս 01,2015 00:40

«Շտապբուժօգնության» ծառայության հայտարարությունը

Երեկ ժամը 22։25-ին Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ստացված կանչն սպասարկելու նպատակով բրիգադը նշված հասցե է հասել 22։34-ին։ Սակայն ծայրահեղ ծանր վիճակում 87 տարեկան կնոջը հիվանդանոց հասցնելու համար շտապբուժօգնության մեքենան ստիպված է եղել շրջանցել Բաղրամյան պողոտան և երկար ճանապարհ անցնել Հերացի համալսարանական կլինիկա հասնելու համար:

Ցավոք, կինը հիվանդանոցում մահացել է։ Սա վերջին մի քանի օրում չորրորդ դեպքն է, երբ Բաղրամյան պողոտան փակ լինելու պատճառով խաթարվում է շտապբուժօգնության աշխատանքը։ Հունիսի 25-ին Զուրաբյան 6 հասցեից հղի կնոջը հիվանդանոց հասցնելու համար բժիշկը ստիպված է եղել Կասկադի մոտից ոտքով հասել ծննդաբերող կնոջը, այնուհետև նրան կրկին ոտքով տեղափոխել շտապբուժօգնության մեքենայի մոտ։ Այսպես, կնոջը կարողացել են Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ հասցնել 40 րոպեում, ինչը հնարավոր էր անել հաշված րոպեներում։

Նույն պատճառով հունիսի 28-ին, ժամը 19.16-ին շտապօգնության բրիգադն ուշացումով է հասել Բաղրամյան 1 փակուղու 14 շենքի սրտային հիվանդ բնակչին։ Նույն օրը, ժամը 1։07-ին կանչ է ստացվել Զարուբյան փողոցի հյուրանոցից։ Այստեղ ոտքը վնասած բնակչին օգնության ցուցաբերելն ուշացել է գրեթե կես ժամով, քանի որ կրկին բրիգադն ստիպված է եղել ճանապարհի մի մասը ոտքով անցնել։

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բուժաշխատողները Բաղրամյան պողոտան դեռևս փակ պահող քաղաքացիներին հորդորում են ավելի գթասիրտ ու շրջահայաց գտնվել և չխաթարել կարևոր ծառայության աշխատանքը։ Շտապ բժշկական օգնության կարիք ունեցող մարդու համար շատ դեպքերում կորցրած րոպեները կարող են ճակատագրական լինել։ Եվ երբեք չենք կարող բացառել, որ այդ մարդը կարող է լինել ցանկացածիս հարազատը կամ հենց ինքներս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031