Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ. «Լեռնային Ղարաբաղը բարենպաստ վայր է փողերի լվացման եւ քրեական գործունեության համար». Trend

Հուլիս 10,2015 13:19

Լեռնային Ղարաբաղ այցելելու համար ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի եւ միլիարդատեր, գործարար Գերման Ստերլիգովի անուններն ընդգրկվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության անցանկալի անձանց ցուցակում։ Այս մասին, ըստ «Trend»-ի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը։

«Ստերլիգովը հակասական կենսագրություն ունի։ Մինչեւ Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքները գնալը նա կարող էր անտեղյակ լիներ, որ այդ տարածքները բարենպաստ վայր են Հայաստանի բանկային համակարգի միջոցով փողերի լվացման եւ քրեական գործունեության համար»,- մասնավորապես ասել է Հաջիեւը։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ «Ստերլիգովը տխրահռչակ է կրոնական եւ էթնիկ հողի վրա իր հրահրիչ հայտարարությունների համար։ Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի Շուշի քաղաքում «մարդկային արժեքների» վերաբերյալ իր հայտարարութունները դուրս են բարոյական, էթնիկ եւ իրավական դաշտից։ «Մարդկային արժեքների» մասին խոսող մարդը պետք է հասկանար, որ ավելի քան 1 միլիոն ադրեջանցիներ արտաքսվել են Հայաստանի արյունոտ էթնկ զտումների պատճառով, ինչը բնորոշ է ֆաշիստական գաղափարախոսությանը»։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուս միլիարդատիրոջ մամուլի ասուլիսին, Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ դա ոչ այլ ինչ է, քան ինքնագովազդի եւ հանցավոր ռեժիմի գովազդի, որում ինքն է ընդգրկված,  անհաջող փորձ. «Ադրբեջանի ԱԳՆ-ն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զգուշացնում է, որ տուրք չտան սադրանքներին եւ մերժեն օկուպացված տարածքներ անօրինական այցելությունները»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031