Լրահոս
Օրվա լրահոսը

Հրավառությունը` հրդեհի պատճառ Մյասնիկյան պողոտայում. (Ֆոտոշարք)

Հուլիս 16,2015 23:45

Երեւանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրում գիշերային հրավառությունը հրդեհի բռնկման պատճառ է դարձել:

Քիչ առաջ Մյասնիկյան պողոտայի բնակիչները «Aravot.am»-ի հետ զրույցում պատմեցին, որ հրավառության հետեւանքով առաջացած հրդեհը բռնկվել է եւ մոտեցել է ռեստորանային համալիրի մոտակայքի տներին, իսկ բնակիչները` երեխաները գրկներին խուճապահար դուրս են եկել իրենց առանձնատներից:

Մեր զրուցակիցների պնդմամբ` ռեստորանային համալիրի գիշերային հրավառությունները արդեն սովորական երեւույթ են դարձել, դրանք ոչ միայն խանգարում են բնակչության անդորրը, այլեւ հրդեհի պատճառ են փաստորեն դառնում:

«Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրում, Մյասնիկյան պողոտայի բնակիչների խոսքով` խնջույքը դեռեւս շարունակվում է, որն ուղեկցվում է բարձր երաժշտությամբ, եւ հրավառության արդյունքում բռնկված հրդեհը ու փողոցում հայտնված մարդկանց բարձրացրած աղմուկը պատճառ չի հանդիսացել, որպեսզի դադարեցնեն քեֆ-ուրախությունը:

Այս պահին ռեստորանային համալիրից հնչող բարձր երաժշտության ներքո հրդեհը փորձում են մարել հրշեջ ծառայության աշխատակիցները:

hrdeh_3 hrdeh_1 hrdeh_2 IMG_4458 IMG_4460 IMG_4465 IMG_4467 IMG_4471

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031