Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Հուլիս 21,2015 19:45

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Այցի նպատակն էր քննարկել համագործակցության ուղղությունները:

Դեսպանը նշեց, որ սեպտեմբերին ակնկալվում է  իրանական պատվիրակության այց Հայաստան:

Նա ընդգծեց, որ առողջապահությունը կարևոր ոլորտ է և համագործակցության ընդլայնումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրանական կողմի համար:

Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց  2014թ. դեկտեմբերին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությունը, որի ընթացքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել ստորագրելու նոր փոխըմբռնման հուշագիր:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության և ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարությունների միջև`  մի քանի հուշագիր և համաձայնագիր արդեն իսկ ստորագրվել է:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին նպաստել համակարգի զարգացմանը:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031