Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի էին բերվել ոստիկանության հատուկ զորքեր. այստեղ ֆուտբոլային կրքեր էին բռնկվել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 23,2015 20:55

Ինչպես հայտնի է՝ քիչ առաջ ավարտվեց Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի խաղը շվեդական «ԱԻԿ»-ի հետ: «Շիրակ»-ը սեփական հարկի տակ  0։2 հաշվով ցավալիորեն պարտվեց շվեդներին: Սա անչափ ծանր տարան գյումրեցիները, որոնցից շատերը մանկահասակ երեխաների  ու կանանց հետ եկել էին երկրպագելու սիրելի թիմին:  «Մի գոլ, Շիրա՛կ, մի գոլի եղածն ի՞նչ է, խայտառակ եղանք, պրծեեեեեք, խփեեեեք»,- բառի իսկական իմաստով աղաչում էին գյումրեցիները:

IMG_9589 IMG_9610 IMG_9612 IMG_9615 IMG_9619 IMG_9636 IMG_9640 IMG_9646 IMG_9647 IMG_9648

Ու չնայած «Շիրակ»-ը պարտվում էր, գյումրեցիներն իրենց թույլ չէին տալիս քննադատական խոսքեր հնչեցնելու իրենց թիմի հասցեին, նրանք ավելի շատ իրենց մտահոգությունն ու ցավն էին հայտնում:

Հետաքրքիրն այն է, որ խաղի ընթացքում դեղին քարտ ցույց տվեցին թե՛ Շիրակի եւ թե՛ ԱԻԿ-ի մեկ ֆուտբոլիստների, երբ մրցավարը մատը պարզեց հայ ֆուտբոլիստի հետ խոսելիս ու դեղին քարտը ցույց տվեց, քիչ էր մնացել «Շիրակ»-ի երկրպագուները  ցատկեին տեղից: «Դու մատ չպարզես, լակոտ, հերիք եղավ»,- հունից դուրս էին եկել երկրպագուները:

Նրանք նաեւ նեղվում էին շվեդական թիմի ֆուտբոլիստների բարձրահասակ լինելուց: «Ի՞նչ եք բոյերդ առել, մեջտեղ ընկել»:

Տեսնելով, որ «Շիրակը» պարտվում է, շատերը լքեցին մարզադաշտը՝ չզայրանալու համար:

Նշենք, որ 8 ավտոբուսով Գյումրի էին բերվել ոստիկանության հատուկ զորքեր՝ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը, տեսնելով Գյումրիում տիրող լարված իրավիճակը ու երկրպագուների միջեւ ծագած միջադեպերը, «հրեշտակներից» բացի՝ այստեղ էր կենտրոնացրել ներքին զորքը: Վերջինս վայրկյաններ առաջ հեռացավ Գյումրիից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031