Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը ոչնչացրել է Բաղրամյան պողոտայի ցույցը ցրելու իր տեսագրությունները. «Հայկական ժամանակ»

Հուլիս 31,2015 10:52

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում ոչնչացվել են բոլոր այն տեսանյութերը, որոնք իրենք իսկ նկարահանել էին հունիսի 23-ին։

Ընդ որում՝ հատկանշական է, որ դեռ հունիսի 24-ից սկսած՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ոստիկանությունից պահանջում էր այդ տեսագրությունները։ Եվ եթե սկզբից ոստիկանները ժամանակ էին ձգում՝ ասելով, որ տեղեկատվության տրամադրման համար լրացուցիչ աշխատանք է պետք կատարել, ապա հետո ասեցին, որ չեն կարող տրամադրել, քանի որ այն կարող է նախաքննական գաղտնիքներ պարունակել, իսկ երեկ էլ հայտարարեցին, որ դրանք ոչնչացված են։

Եթե ոստիկանությունում իրապես համարեին, որ այդ օրը իրենք հանցագործություններ չեն գործել (կամ ավելի քիչ են գործել, քան մենք կարծում ենք), ապա առանց մի վայրկյան վարանելու հանրությանը կտրամադրեին այդ տեսագրությունները։

Անգամ ավելին։ եթե այդ տեսագրություններում գոնե մի հատված լիներ, ուր ոստիկանները իրավախախտում չեն գործում, ապա այդ հատվածը կներկայացվեր հասարակական կազմակերպությանը։

Իսկ այժմ պարզապես արձանագրենք, որ ոստիկանության կողմից իր իսկ նկարահանած կադրերի ոչնչացումը գրեթե ոչնչով չի տարբերվում սովորական հանցագործի կողմից սեփական հանցագործության մասին վկայող ապացույցները վերացնելուց։ Թեեւ այստեղ նաեւ հարկ է նկատել, որ մեղմ ասած՝ զարմանալի է, որ ոստիկանությունը ոչնչացրեց իր իսկ նկարահանած այդ օրվա բոլոր տեսագրությունները, քանի որ տեղում՝ հենց Բաղրամյանում, ոստիկանությունը ջանք չէր խնայում լրագրողների նկարած կադրերը բռնագրավելու եւ տեսախցիկները կոտրելու համար։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031