Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

Հուլիսի 31-ին Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ  սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

ՀՀ սփյուռքի նախարարի անունից ողջունելով  «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ փոխնախարարը, մասնավորապես, նշեց. «Արդեն 14  օր է Հայաստանում եք և հասցրել եք ճամփորդել, ծանոթանալ  հայկական ավանդույթներին: Կարծում եմ, որ այս օրերը ձեզ համար անմոռաց դարձան: Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց վստահ եմ, որ ունեցել են այն զգացողությունը, որ մարդ ունենում է,, երբ առաջին անգամ է ոտք դնում հայրենի հողին: Ուզում եմ հավատալ, որ սիրեցիք Հայաստանը ու դարձյալ վերադառնալու եք: Բարով գաք: Մենք ձեզ սիրում ենք, սպասում ենք»:

Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:

Ծրագրի մասնակիցներին ողջունեց մեներգչուհի Անահիտ Սահակյանը:

Նշենք, որ ծրագրի հինգերորդ փուլին մասնակցում է 13-18 տարեկան 160 երիտասարդ աշխարհի  7 երկրից՝ ՌԴ-ից, Վրաստանից, Բելառուսից, Կիպրոսից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից և Սիրիայից:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք