Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է ավիաընկերությունների ներկայացուցիչներին

Օգոստոս 03,2015 18:45

Քննարկվել են ավիաընկերությունների կողմից իրականացվող գիշերային չվերթների տեղափոխման հնարավորությունները

Օգոստոսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է ՀՀ-ում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերությունների կողմից իրականացվող գիշերային չվերթների տեղափոխման հնարավորությունը` կարևորելով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմանների ապահովման հարցը:

Ավիաընկերությունների ներկայացուցիչները գիշերային չվերթների իրականացումը հիմնավորել են տարանցիկ երթևեկության համար հարմարավետ միակցումներով` պնդելով, որ ժամերի տեղափոխման դեպքում տարանցիկ ուղևորները ստիպված կլինեն օդանավակայաններում երկար սպասել մյուս չվերթներին` ճամփորդությունը շարունակելու համար:

Արդյունքում, որպես հնարավոր լուծում, ուղևորների հարմարավետ ճամփորդության ապահովման նպատակով քննարկվել է լրացուցիչ հաճախականությամբ ցերեկային չվերթների իրականացման հնարավորությունը, ինչն ավիաընկերությունների ներկայացուցիչները կքննարկեն գլխամասային գրասենյակների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31