Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան նաեւ այլ ավիաընկերություններ, որոնք աշխատում են Աֆրիկայում». ապօրինի գործունեության մասին վարչապետի հայտարարության հետքերով․ «Ժողովուրդ»

Ապրիլ 08,2020 11:49

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ։

Երեկ վարչապետի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց քաղավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, հրաժարվեց մեկնաբանել։ Իսկ, ահա, քաղավիացիայի նախկին պետ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Սերգեյ Ավետիսյանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ինքը որեւէ առնչություն չունի այդ դեպքերի հետ»։ Բայց, մյուս կողմից, նկատենք, որ «Տարոն Ավիա» ընկերությունը գրասենյակ է ունեցել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, նաեւ օդային բեռնափոխադրումներ է իրականացրել Աֆրիկայում ԱՆ-12 եւ ԻԼ-76 ինքնաթիռներով։ Արդյոք վարչապետը, խոսելով զենքի վաճառքի մասին, նկատի է ունեցել «Տարոն Ավիա» ընկերությա՞նը. կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. «Հաստատ մեզ նկատի չի ունեցել, կան նաեւ այլ ավիաընկերություններ, որոնք աշխատում են Աֆրիկայում»։

 Հոդվածն ամբողջությամբ՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930