Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ապամոնտաժվել է նախկինում ապօրինի կառուցված շքապատշգամբ

Օգոստոս 03,2015 19:01

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ինչպես ներկայում կառուցվող, այնպես էլ նախկինում կառուցված  ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում  Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության,  հասարակական կարգի պահպանության ծառայության  և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ապամոնտաժվել է նախկինում ինքնակամ կառուցված , նաև քաղաքացիների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող Շերամի 51 շենքի 6-րդ հարկի պատշգամբը: Այսպիսով՝ վերականգնվել է նաև շենքի նախկին տեսքը:

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին և իրավաբանական անձանց ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ապօրինի կառուցապատումից և հիշեցնում, որ նման նախաձեռնությունները դատապարտված են ապամոնտաժման, իսկ ապօրինաշինության հեղինակները կենթարկվեն պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Տարոն ջան սիրուն չի….բա քո եւ քո կուսակցական ընկերների ապօինի հսկա կառույցները թողել ես, չես ապամոնտաժում, որ ինչ անես??????

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31