Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Հովհիկյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Օգոստոս 08,2015 19:11

Բուլղարիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, որտեղ խաղարկվում են ինչպես Հին Աշխարհամասի հաղթողների մեդալները, այնպես էլ աշնանը Դոհայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրեր, այսօր հայաստանցի 75 կգ քաշային Արման Հովհիկյանը մեկնարկային մենամարտում պարտության մատնեց Հունաստանի ներկայացուցիչ Պավլոս Ցիգկրակոսին եւ պայքարը կշարունակի հաջորդ փուլում:

Երեկոյան ռինգ է մտնելու նաեւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Նրա մրցակիցը լինելու է ֆրանսիացի Սուլեյման Ցիսոկոն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31