Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանիկ եմ, որ կարողացա ուրախություն պարգևել հայ ժողովրդին. 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին. ArmSport

Փետրվար 14,2024 13:34

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը, որը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում, ArmSportին տված բացառիկ հարցազրույցում կիսվել է տպավորություններով:

55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

«Հրում վարժության երկրորդ մոտեցումից հետո արդեն կհաղթեի, եթե մրցակիցս՝ Իտալիայի ներկայացուցիչը չբարձրացներ 111 կգ ծանրաձողը, բայց երբ բարձրացրեց, մարզիչներիցս մեկն ինձ ոգևորեց, ու ասաց՝ դեռ մեկ մոտեցում ունես, պետք է կռիվ տաս: Երեկ մարզչիս՝ Քրիստինեի ծննդյան օրն էր, ու հաղթանակս նաև նրան եմ նվիրում:

Երբ հրեցի 115 կգ կշռող ծանրաձողը, նախ չէի հավատում, որ բարձրացրել եմ, շատ անհավատալի էր: Ուրախությանս չափ չկար, աննկարագրելի էմոցիաներ էին: Շատ հպարտ էի, որ իմ պատվին Բուլղարիայում հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը: Երջանիկ եմ, որ կարողացա ուրախություն պարգևել հայ ժողովրդին»,- ասել է Ալեքսանդրան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829