Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները «մինի» նստացույցեր կսկսեն մարզերում

Օգոստոս 10,2015 17:51

Ազատության հրապարակում հինգ օր առաջ նստացույցը դադարեցրած ազատամարտիկները այս շաբաթվանից կսկսեն մարզային այցելությունները: Ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի` ազատամարտիկները չեն բացառում կարճատեւ նստացույցեր սկսել մարզերում:

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Aravot.am-ին ասաց, որ ամենայն հավանականությամբ հենց վաղվանից էլ կայցելեն մարզեր, հատկապես մարզային մեծ քաղաքներում են նախատեսել համախմբման հավաքներ. «Ոնց որ Երեւանում էր, նստացույցը կար, տղաներն իմանում էին, գալիս էին, նախանշում իրենց հետագա գործողությունները կամ վերահաստատում պայքարը շարունակելու իրենց պատրաստակամությունն ու պահանջները: Այդ նույն բանը կլինի՝ պարզապես մարզերում: Կլինեն  նստացույցեր՝ թեկուզ երկու կամ երեք օրով, իմաստն այն է, որ նստացույցը միայն օպերայի բակում չի լինում»:

Արփինե ՍԻՄՆՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31