Լրահոս
Օրվա լրահոսը

«Արագ արձագանքման» խմբի փորձագետները կաշառք են տվել, ստացել

Օգոստոս 31,2015 23:30

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Արամ Տոնիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ բնապահպանության նախարարի 2014թ. հունվարի 29-ի թիվ 11-Ա հրամանով ընդգրկված լինելով վերահսկիչ գործունեությամբ լիազորված՝ ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության, հողի բերրի շերտի վնասումը կանխարգելելու, ինչպես նաեւ բնության հատուկ պահպանվող եւ դրանց հարող տարածքներում պատահական ստուգումներ կազմակերպելու նպատակով ստեղծված «Արագ արձագանքման» աշխատանքային խմբի կազմում՝ որպես բնապահպանության նախարարության աշխատակազմի փորձագետ, հիշյալ հրամանի ուժով ժամանակավորապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի եւ վարչատնտեսական գործառնույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակներից ելնելով իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել:

Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ Ա. Տոնիկյանը ծառայողական պարտականությունները չկատարելով, իր լիազորությունների շրջանակներում ծառայության գծով թողտվության համար՝ առանց համապատասխան թույլտվության Տավուշի մարզի վարչական տարածքից բնափայտի տեղափոխման գործողություններին չխոչընդոտելու, այդպիսի խախտումները խափանելուն եւ բացահայտելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու եւ վարչական պատասխանատվության չենթարկելու համար «Արագ արձագանքման «աշխատանքային խմբի կազմում որպես բնապահպանության նախարարության փորձագետներ ընդգրկված, Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ , 1973թ. ծնված Յուրիկ Պետրոսյանից եւ Դիլիջան քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Վարդան Մեջլումյանից 2014թ. փետրվար- մարտ ամիսների ընթացքում որպես կաշառք ստացել է համապատասխանաբար 60 հազար եւ 55 հազար դրամ կանխիկ գումար, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Արամ Տոնիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը») եւ 311 հոդվածի 1-ին մասով(«Կաշառք ստանալը»), Յուրիկ Պետրոսյանին եւ Վարդան Մեջլումյանին՝ 312 հոդվածի 1-ին մասով(«Կաշառք տալը»): Քրեական գործով երեք մեղադրյալների նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31