Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ. Ամենքիս առաքելությունն է կերտել ազնիվ, հայրենասեր ու հավատավոր նկարագիրը մեր զավակների

Սեպտեմբեր 01,2015 10:09

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Գիտելիքի օրվա և 2015-2016 ուսումնական տարվա բացման առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում կրթության ասպարեզի նվիրյալ սպասավորներին, մեր սիրելի ուսանողներին և աշակերտներին:

Մեր ժողովուրդն առանձնահատուկ սեր ու ձգտում ունի դեպի կրթությունը և մեծ պատկառանք ու խոնարհում է տածում ուսուցչի և մանկավարժի հանդեպ, ովքեր անմնացորդ նվիրումով ծառայում են սերունդների կրթության և դաստիարակության վսեմ գործին: Մեր երկրի առաջընթացի ու զարգացման, մեր ժողովրդի բարօր կյանքի հաստատման համար առաջնային դեր ունեն կրթական մեր հաստատությունները, որ կոչված են ապահովելու արդի պահանջները բավարարող որակյալ կրթություն, սերմանելու հոգևոր և ազգային արժեքներ մեր զավակաց հոգիներում, որոնց ձեռքերում է մեր ապագան:

Ամենքիս առաքելությունն է կերտել ազնիվ, հայրենասեր ու հավատավոր նկարագիրը մեր զավակների, զորացնել նրանց մեջ պատասխանատվությունը ապագայի նկատմամբ և ամրապնդել Աստծո կողմից տրված շնորհները բազմապատկելու և ի շահ մեր երկրի և ժողովրդի գործադրելու հանձնառությունը:

Հայրական սիրով և օրհնությամբ մաղթում ենք, որ Երկնավոր մեր Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը և շնորհազարդի ու զորակից լինի մեր սիրելի մանկավարժներին և կրթության գործի բոլոր մշակներին իրենց նվիրական և պատասխանատու կոչման և առաքելության մեջ:

Թող մեր Տիրոջ՝ Հիսուսի Քրիստոսի աստվածային ամենառատ սերն ու շնորհները միշտ ձեզ հետ լինեն, ամեն:

Օրհնությամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930