Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն ընդունել է Քեթրին Լիչին

Սեպտեմբեր 01,2015 19:44

Ս.թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել պաշտպանական բնագավառում հայ-բրիտանական համագործակցության ներկայիս մակարդակը` շնորհակալություն հայտնելով դեսպան Լիչին Հայաստանում իր գործունեության ընթացքում այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930