Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորները մեկնում են սահման

Սեպտեմբեր 04,2015 12:13

Քիչ հետո, ԲՀԿ խմբակցության պատգամավորները կշարժվեն դեպի Տավուշի մարզի Բաղանիս, Սեւքար եւ արդեն երկու օր շարունակ Ադրբեջանի կողմից ռմբակոծվող սահմանամերձ գյուղեր: Նման որոշում երեկ կայացրել է ԲՀԿ քաղխորհուրդը: Այցի նպատակն է նախ տեղում ծանոթանալ իրավիճակին, ապա ոգեշնչել տեղի բնակչությանը եւ միայնակ չթողնել մարդկանց`թշնամու կրակոցների հետ:

Սահմանամերձ բնակավայրեր մեկնող խմբում են Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը եւ այլք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն արդեն իսկ սահմանամերձ գոտում են: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում այս առնչությամբ մասնավորապես գրել է. «Արայիկ Հարությունյանի, Ալեն Սիմոնյանի, Կարո Ղուկասյանի հետ հասանք Տավուշի մարզ: Այժմ գտնվում ենք Սեւքար, Սարիգյուղ, Բերքաբեր հատվածում: Ժամանակ առ ժամանակ հնչում են կրակոցներ: Սահմանի երկայնքով թռչում են անօդաչու սարքեր»:

Ավելի ուշ հավելել է. «Հասցրել ենք այցելել Բերքաբեր եւ Ներքին Ծաղկավան: Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների: Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կոմպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930