Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյան. Նախագահի ֆունկցիան Սահմանադրությանը հետեւելն է

Սեպտեմբեր 04,2015 13:32

«Վերջին հաշվով գրեթե նույն պրեզիդենտի համար ապահովել եք ավելի լայն լիազորություններ, նրան անվանել եք պետության գլուխ, բայց ընտրել եք ինչ-որ ընտրիչների ժողովի կուսակցական ժողովի միջոցով: Սա անընդունելի է»,-խորհրդարանում, սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց մասնագիտական հանձնաժողովների անդամներին` նկատելով, որ ըստ էության նոր սահմանադրությամբ նախագահին վերապահված են ավելի մեծ լիազորություններ:

Բագրատյանն ասում է, որ նոր Սահմանադրությամբ, ըստ էության Ազգային ժողովում քվեարկության շեմը երեք հինգերորդն է. «Կայուն մեծամասնության թեզն եք ընտրել»:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը տարակուսեց` Հրանտ Բագրատյանը նշում է, թե նոր Սահմանադրությամբ հանրապետության նախագահն ունի գերլիազորություն, մեկ այլ կուսակցություն գտնում է, որ ԱԺ նախագահն ունի, իսկ մեկ ուրիշն էլ կարծում է, որ վարչապետն ունի. «Նախագիծն ամեն մեկը ցանկանում է կարդալ այնպես, ինչպես ինքն է ցանկանում»: Իրականում, ըստ Պողոսյանի, դա նշանակում է, որ կառավարման այն համակարգը, որն առաջարկվում է նոր Սահմանադրությամբ, հավասարակշռված է, հնարավորություն է տալիս գործադիր իշխանությանը կատարել իր գործառույթը՝ պառլամենտի վերահսկողության ներքո: Նա ասաց, որ հանրապետության նախագահը քաղաքականության մեջ որևէ դերակատարություն չի ունենալու, նրա հիմնական ֆունկցիան Սահմանադրությանը հետևելն է լինելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930