Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Հակոբյանի ծեծի գործով ձերբակալվել է 3 անձ

Սեպտեմբեր 23,2015 23:12

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2015թ. սեպտեմբերի 21-ին Ս.Հակոբյանից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը Աբովյան փողոցում անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ս.Հակոբյանի հիվանդության պատմագրի համաձայն` վերջինի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա աջից»:

Դեպքի առթիվ 2015թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է տուժողը, ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Քննության արդյունքներով՝ 2015թ. սեպտեմբերի 23-ին հիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ` 1978թ. ծնված Արարատ  Գրիգորյանը, 1984թ. ծնված Հակոբ Պետրոսյանը և 1979թ. ծնված Արմեն Սարգսյանը, ովքեր նույն օրը ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930