Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել ստենոկարդիայի կամ տախիկարդիայի ժամանակ

Հոկտեմբեր 01,2015 11:00

Կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման համար առաջարկվում է հետեւյալ դեղամիջոցը, 6 ճաշի գդալ ալոճենու պտուղ եւ նույնքան էլ առյուծագի լցնել 7 բաժակ եռացող ջրի մեջ ու եփել։ Այնուհետեւ կաթսան փաթաթել տաք ծածկոցով եւ թողնել 1 օր, որպեսզի թրմվի։ Հաջորդ օրը ուռչած պտուղները մառլյայով քամել եւ եփուկը պահել սառը տեղ։ Ընդունել օրը 3 անգամ, 1֊ական բաժակ։ Որպեսզի կարողանաք հեշտությամբ խմել, հարկավոր է լրացուցիչ չքաղցրացնել պատրաստուկը, իսկ համը հաճելի դարձնելու համար կարելի է խառնել մասրենու եփուկ։

Սրտի արագ բաբախման (տախիկարդիա) դեպքում առաջարկվում է հետեւյալ դեղամիջոցը. 1 բաժակ ջրի մեջ լցնել 1 թեյի գդալ կուժկոտրուկ եւ առնվազն 3 րոպե եռացնել մարմանդ կրակի վրա։ Այնուհետեւ ծածկել կափարիչով, դնել տաք տեղ, թրմել ու քամել։ Ընդունել օրը 3 անգամ, 1-ական ճաշի գդալ:

Հեւոցով ուղեկցվող կրծքահեղձուկի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. վերցնել 1 կիլոգրամ մեղր, 10 կիտրոն, 5 գլուխ սխտոր։ Կիտրոնի հյութը քամել, սխտորը լվանալ, քերիչով քերել, մեղրի հետ միասին լցնել անոթի մեջ ու անոթը 1 շաբաթ պահել սառը տեղ։ Ընդունել օրը 3 անգամ, 4-ական թեյի գդալ։ Ընդունելիս անհրաժեշտ է յուրաքանչյուր գդալից հետո 1 րոպե ընդմիջել։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031