Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունեն Արամեն, Կամո Սեյրանյանն ու Արսեն Գրիգորյանը քրեական հեղինակություն «Տույի» հետ

Հոկտեմբեր 03,2015 16:59

«Որ ասեմ սեռական կապ է, կհավատա՞ք»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կապ ունի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի («Տույ») հետ, որ մասնակցում էր նրա դեմ դատական նիստին, այսպես պատասխանեց դուդուկահար Կամո Սեյրանյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ քանաքեռցի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ «Տույի» գործով հոկտեմբերի 2-ի դատական նիստին, հարազատներից բացի, նրան սատարելու էին եկել նաև երգիչներ Արամեն, Արսեն Գրիգորյանը (Ասո) եւ դուդուկահար Կամո Սեյրանյանը:

Մեզ հետ զրույցում Կամո Սեյրանյանն ասաց, թե որևէ թաքցնելու բան չունի. ինքը «Տույի» ընտանիքի հետ բազմաթիվ տարիների ընկերական հարաբերություններ ունի, մասնակցում է նրանց բոլոր միջոցառումներին:

Հետո էլ փոքր-ինչ մեր հարցից վրդովված ասաց. «Դուք ծանոթ, ընկեր, բարեկամ, չունե՞ք, որ մեկը մասնագիտությամբ երաժիշտ է, մյուսը՝ լավ տղա, մյուսը՝ գեներալ»: Մեր այն դիտարկմանը՝ մշակույթի գործիչն ի՞նչ կապ կարող է ունենալ քրեական հեղինակության հետ, դուդուկահարն արձագանքեց. «Չգիտե՞ք, որ մշակույթի մարդիկ շփվում են բոլոր բնագավառի մարդկանց հետ՝ գեներալից մինչև թաղային հեղինակություն: Ես շփվող մարդ եմ, ունեմ գեներալ, բանվոր ընկերներ, սպորտսմեն կլինի, թե երաժիշտ, ինձ համար կարևորը լավ մարդ լինի: Իսկ ո՞վ է ասել, որ թաղային հեղինակությունները լավ մարդիկ չեն»:

Հետաքրքրվեցինք՝ որտեղի՞ց է ճանաչում Արթուր Ղարազարյանին, Կամո Սեյրանյանն արձագանքեց. «Քուրիկ ջան հիմա քրեականի՞ց ես, թե՞ քննչականից… գնացել եմ իմ լավ ընկերոջ, բարեկամի դատին, մարդ, որին հարգում եմ: Ես իր ընտանիքի հետ ընկերություն եմ անում, իր բոլոր միջոցառումներին մասնակցում եմ: Բավականին լավ անձնավորություն է»:

Հարցին՝ նրա դատական գործի մասի՞ն ինչ կասի, Կամո Սեյրանյանը պատասխանեց. «Այս թվին ո՞վ զենք չունի, հիմա, որ շատ ման գանք, քո պայուսակի մեջից էլ մի բան կհանենք, փոքր դանակ չունե՞ս մոտդ: Այսօր զենքը նենց բան է, բոլորն էլ ունեն. մեկը ռագադկա ունի, մյուսը՝ պիստոն»:

Կամո Սեյրանյանն ասաց, որ Արամեն էլ է շփվող տղա, նա էլ է շփվում Արթուր Ղարազարյանի հետ, դրա համար էլ ներկա էին նիստին: Ինչ վերաբերում է Արսեն Գրիգորյանին, ապա Կամո Սեյրանյանի փոխանցմամբ՝ Տույն ու Արսեն Գրիգորյանը մանկության ընկերներ են:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031