«Ինչքան ազգային նկարագրով, ազգային և պետական նպատակների համար պայքարող մարդիկ կան, հետապնդվում են, ամեն մեկը՝ մի ձևով»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը՝ խոսելով «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալության մասին։
Ավետիք Չալաբյանի հետ տեղի ունեցողը Արսեն Գրիգորյանը քաղաքական հետապնդում է համարում։ Իրավիճակից ելքն էլ տեսնում է արդարության հաստատմամբ, իսկ դրա տարբերակը՝ ընտրությունների արդյունքների չեղարկումն է համարում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ավետիք Չալաբյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այժմ քննվում է Ավետիք Չալաբյանի կալանքի հարցը։ Նախագահողն է դատավոր Ջոն Հայրապետյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































