«Պետք է տեր կանգնենք ոչ թե անձնական իրավունքներին, այլ մեր ազգային և պետական իրավունքներին։ Եվ եթե մենք հասկանանք, որ ես-ից շատ ավելի կարևոր է մենք-ը, մենք կարող ենք փոխել մեր կյանքը, կարող ենք փոխել այս ամենը, ինչ կատարվում է մեզ հետ»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և մտավորականների հանդիպումից հետո լրագրողներին ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո)։
Նրա խոսքով՝ մենք գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած և պետք է ճիշտ կողմնորոշվենք։ «Դրա համար ես հորդորում եմ բոլորին, որ անպայման պետք է մասնակցեն ընտրություններին։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկն իմ փոխարեն որոշի, թե ինչ է լինելու ինձ հետ, իմ պետության հետ։ Ես եմ որոշելու, և ես խնդրում եմ բոլորին՝ թող այդ գիտակցությունն ունենան, և հունիսի 7-ին այդ գիտակցությամբ մեկ մարդու պես մենք բոլորս պետք է որոշենք, որ մենք ենք տերը մեր հայ իրականության։ Եվ չպետք է թողնենք, որ մեր թշնամիները մեր փոխարեն որոշեն, որովհետև այսօր կանգնել ենք այդ խնդրի առաջ։ Ես ուզում եմ նաև, որ մենք մեր նահատակների ժառանգորդը դառնանք, որոնք իրենք իրենց արյամբ պահել են, և եկել հասել է մեզ մեր այս պետությունը, որը մեր ինքնության երաշխավորն է, մենք չզրկվենք մեր ինքնության երաշխավորից»,- ասաց նա։
«Շատ հետաքրքիր է, որ պարոն Կարապետյանը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց՝ ես չեմ ասում, որ մեզ ընտրեք, բայց գնացեք ընտրության և տեր կանգնեք երկրին, մեր ինքնությանը»,- հավելեց Արսեն Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































