Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարի միջնակարգ դպրոցում մնացել է 58 աշակերտ

Հոկտեմբեր 08,2015 19:33

Ոսկեպարցիները  գաղթել են Ստարի Օսկոլ

Վերջին շրջանում կառավարությունը կարեւոր  քայլեր է իրականացնում Տավուշի սահմանագոտում: Իրագործվել  են սահմանամերձ  գյուղերի  ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր, Տավուշի մարզի սահմանամերձ  24 գյուղերում բնակիչները սպառած էլեկտրական հոսանքի, բնական  գազի, ոռոգման ջրի արժեքի կեսն  են մուծում: Չնայած այս ամենին, Տավուշի սահմանագոտուց արտագաղթը չի վերանում:

Սահմանամերձ Ոսկեպարի  ութամյա դպրոցը 1970-ական թվականներին  ուներ 330 աշակերտ; Այժմ Ոսկեպարի միջնակարգ դպրոցում կա   58 աշակերտ: Համեմատության համար ասենք, որ Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցի առաջին դասարաններից մեկում  սովորում է  37 աշակերտ:  Մի քանի օր առաջ Ոսկեպարի բնակիչներից մեկը իր երկու երեխաներին տեղափոխել է Ալավերդի քաղաքի  դպրոցներից մեկը:  Ոսկեպարցիները մեծամասամբ գաղթել են Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաք, որը կատակով կոչում են Նոր Ոսկեպար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031