Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Բիլայնի տնօրենը լիմոնադ վաճառողից դարձել տնօրեն. բաց դաս՝ Առաջնորդության դպրոցում

Հոկտեմբեր 20,2015 20:00

Այսօր «Բիլայնի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը  Առաջնորդության դպրոցում բաց դաս անցկացրեց «Նոր հորիզոններ» թեմայով:

Դասի ժամանակ Անդրեյ Պյատախինը մասնակիցներին ողջունեց, ներկայացավ հայերեն լեզվով եւ ասաց. «Ես սովորում եմ հայերեն, բայց հայերեն դժվար լեզու»: Պյատախինը նաեւ դատարկաձեռն չէր եկել: Նա ասաց, որ իր հետ բերել է 3 սմարթֆոն, որոնք կտա դասընթացի այն մասնակիցներին, ովքեր կպատասխանեն իր հարցերին:

Նա ցուցադրելով իր մանկության, պատանեկության տարիների լուսանկարները ու պատմեց, թե որ տարիքում ինչով է զբաղվել, ինչպես է քայլ առ քայլ մոտեցել «Բիլայնին»:

Նա պատմեց, որ լիմոնադ է վաճառել, բայց այն ժամանակ չի իմացել, որ կարելի է հստակ բիզնես պլան ունենալ, ներդրումներ անել եւ եկամուտներ ստանալ, ծախսել է ինչպես պատահի:

IMG_3806 IMG_3808 IMG_3813 IMG_3814

Նա ասաց, որ նախագահ կամ նախարար հորեղբայրներ չուներ եւ ինչին հասել է, հասել է անձամբ:

Պատանեկության տարիներին ալյուրի, տարբեր մթերքների հետ սկսել է վաճառել հեռախոսներ ու փոքր համայնքում վաճառել է բավականին թանկարժեք հեռախոս:

Նա ներկայացրեց ֆեյսբուքի հեղափոխության, Apple-ի խելացի մոտեցման մասին: Նրա խոսքերով՝ «Ֆեյսբուքի բնակչությունը ավելի մեծ է, քան Չինաստանի: Այն, ինչ Չինաստանը ստեղծեց 4000 տարիների ընթացքում, գուցե ավելի շատ, ֆեյսբուքի սեփականատերերը ստեղծել են 10 տարվա ընթացքում: Apple-ը չունի ոչ մի գործարան, ոչ մի սեփական խանութ, ինչ ստեղծում է, անում են Չինաստանում, միակ բանը, որ ունի այդ ընկերությունը՝ գլուխն է»:

Լրագրողների հետ զրույցում Անդրեյ Պյատախինը նշեց, որ իր անցկացրած բաց դասը երիտասարդներին կօգնի կյանքը դարձնել ավելի լավ ու բացահայտել իրենց ուժեղ կողմերը:

Առաջնորդության դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանի խոսքերով՝ իրենք օգնում են այն երիտասարդներին, ովքեր ունեն մեծ երազանքներ եւ ուզում են հասնել հաջողությունների. «Ուզում ենք հայ երիտասարդներին ոգեշնչել, որ բարձունքների հասնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031