Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանին». Իրական պատմություն հայոց բանակի մասին

Հոկտեմբեր 21,2015 23:40

«Շանթ» հեռուստաընկերությունը շուտով կներկայացնի տարվա գլխավոր հեռուստատեսային պրեմիերան՝ իրական ֆիլմ, իրական հերոսների մասին: Իսկ հերոսները սահմանին կանգնած հայ զինվորն ու սպան են, որոնք պաշտպանում են հայրենիքի անդորրն ու խաղաղությունը։

Նոյեմբեր ամսից հարմար կտեղավորվենք հեռուստաէկրանի առջեւ՝ «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի Ռոման Մուշեղյանի «Սահմանին» կոչվող նոր բազմասերիանոց ֆիլմը, որն իրականացվել է ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Ֆիլմի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանի խոսքով ֆիլմում հստակ կերեւա հայկական բանակի կյանքը: Չի լինի կենցաղային եւ առօրյա հարցերի ցուցադրություն, այլ կպատմվի հայ զինվորի եւ սպայի մասին ամեն բան, հատկապես, այն դժվարությունների մասին, որոնք առաջանում են երկրի սահմանին:

Թիմի անդամները պնդում են՝ «Սահմանին» ֆիլմը նկարահանվել է շատ բարձր որակով, նախագծում բավականին լուրջ ուժեր են կենտրոնացված՝ սկսած դերասաններից մինչեւ տեխնիկական սարքավորումներ, արդյունքում ստեղծվել է որակյալ արտադրանք:

«Սահմանին» ֆիլմի դերասան Դավիթ Աֆրիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նկարահանման մոտեցումն իսկապես լուրջ է եղել, պատահել է, երբ մեկ սերիան նկարահանել են 7-10 օրում: Ֆիլմը ոչ միայն զինվորների, այլեւ բոլորի համար մեծ խթան կհանդիսանա ազգային արժեքները նորովի գնահատելու եւ մեր երկրի խաղաղությունն անձնվիրաբար ապահովել ցանկանալու համար.

«Դժվար էր ցույց տալ առաջին գծում հերոսաբար պայքարող զինվորի կյանքը, հայ զինվորին այն իրավիճակի մեջ, որտեղ նա հերոսանում է, բայց դա արվել է մեծ պատվով, հպարտությամբ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031