Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի խոսնակը չի մեկնաբանում տարածքների վերադարձի մասին հրապարակումը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 12,2015 11:06

«ՀՀ նախագահը չի մեկնաբանում արտասահմանյան մամուլում տպագրվող վերլուծական հոդվածները, որոնք տվյալ դեպքում հիմնված են անանուն աղբյուրների վրա»,- պատասխանելով գրավոր հարցմանն ու անդրադառնալով «Կոմերսանտի» նախօրեի հրապարակմանը, պատասխանել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։

Նշենք, որ ռուսական պարբերականը գրել էր, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում քննարկվում է մի տարբերակ, ըստ որի՝ Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը վերադարձվելու են Ադրբեջանին, բացառությամբ Լաչինի միջանցքի, պայմանով, որ Ադրբեջանը ռազմական տարբերակով չի փորձի խնդիրը լուծել։ Նույն հրապարակման համաձայն՝ քննարկվում է նաեւ «տեղում» ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայումը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30