Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում բացվել է Հրաչյա Աճառյանի կիսանդրին

Նոյեմբեր 19,2015 12:19

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել  ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կիսանդրու բացման արարողությանը: Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին և Հրաչյա Աճառյանի ծոռնուհուն՝ Անի Աճառյանին: Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի համանուն թաղամասի Աճառյան փողոցում մեծ հայորդու կիսանդրու տեղադրումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն է:

Առանձնակի կարևորելով Ավան վարչական շրջանի թաղամասերն ու պուրակները հայ մեծերի անուններով անվանակոչումը, ինչպես նաև մայրաքաղաքում նրանց քանդակների տեղադրումը` միջոցառման մասնակիցները նկատել են, որ ուսուցողական ու ճանաչողական բնույթ կրող նմանատիպ նախաձեռնությունները հատկապես մատաղ սերնդի հայեցի դաստիարակման հարցում անչափ կարևոր նշանակություն ունեն:

Կիսանդրու տեղադրմանն աջակցելու համար իր երախտագիտությունը փոխանցելով քաղաքապետին`մեծանուն գիտնականի ծոռնուհին նշել է, որ հարգանքի նման դրսևորումը երախտիքի յուրօրինակ խոսք է` ուղղված ազգի նվիրյալներին:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30