Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԱՖ-ը ճայթուցիկներ է օգտագործում (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2015 19:50

ՖԱՖ-ը` Առաջին հայկական ճակատը, նոյեմբերի 24-ին  դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա երթ էր կազմակերպել: Օպերայի շրջակայքից ՖԱՖ-ի անդամները «Նեմեց, հեռացի՛ր», «Ֆուտբոլ ենք ուզում», «Պատասխան ենք ուզում» վանկարկելով սկսեցին իրենց երթը:

Երթի մասնակիցները պահանջում են փորձառու մարզիչ, լավ մարզավիճակում գտնվող մարզիկներ, ֆուտբոլի տոմսերի գնի իջեցում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը եւ ֆեդերացիայի գործկոմի լուծարումը:

Նախաձեռնությունը Օպերայի շրջակայքից շարժվում է դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա: Հյուսիսային պողոտայում նախաձեռնության անդամները սկսեցին ճայթուցիկներ օգտագործել, չնայած նրան, որ երթի կազմակերպիչները հորդորեցին չօգտագործել, իսկ օգտագործելու դեպքում էլ նախաձեռնությունը պատասխանատվություն չի կրելու:

WP_20151124_18_40_21_Pro WP_20151124_18_49_19_Pro

Կազմակերպիչները ոստիկանությանը խնդրեցին դուրս գալ երթի մասնակիցների շարքից: Նա բացատրեց, որ ճայթուցիկներ օգտագործելու պատճառով է, որ ոստիկանները երթի շարքերում են, նրանք ցանկանում են պարզել, թե ովքեր են օգտագործում դրանք: Եվս մեկ անգամ կոչ արվեց երթի մասնակիցներին ճայթուցիկներ չօգտագործել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30