Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը մի քանի ժամում հավաքվեց Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 միլիոն դրամի գումարը

Ապրիլ 18,2024 21:21

ՔՊ պատգամավորին վիրավորած եւ ինքնադատաստանի ենթարկված Սամվել Վարդանյանի վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվել Վարդանյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց եւ այժմ տանն է։ Հիշեցնենք, որ նրա խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7 մլն ՀՀ դրամի չափով:

Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նորմալ երկրում դատարանի որոշումը (տնային կալանք + 7 մլն գրավ) կլիներ անհամաչափ։ Սակայն առկա պայմաններում մենք՝ Վարազդատը, Արամն (մյուս պաշտպաններ Վարազդատ Հարությունյանն ու Արամ Վարդեւանյանը,-խմբ.) ու ես, դատական նիստի ընթացքում եկանք այն համոզման, որ «բանտային կալանք»-ից խուսափելու միակ իրատեսական տարբերակը տնային կալանք և խոշոր չափով գրավ միջնորդելն է։ Գրավը մենք միջնորդել էինք նույնիսկ 10 մլն-ի չափով»:

Գրավի չափն իրոք խոշոր է, ուստի նախաձեռնվեց դրամահավաք: «Նկատի ունեցեք, որ գումարը վերադարձվելու է այն ժամանակ, երբ բուն վարույթն ավարտվի (կարող է տևել 1-2 տարի)»,- գրել էր Ռուբեն Մելիքյանը:

Սահմանված 7 մլն դրամ գրավը պետք է հավաքվեր 2 օրում:

Դրամահավաքի մեկնարկից 10 րոպե անց 1 մլն դրամ փոխանցել էր Արթուր Վանեցյանը: 1 մլն դրամի փոխանցում էր կատարել Ավետիք Չալաբյանը: Դրամահավաքին մասնակցել էր 98 քաղաքացի՝ 10, 15, 20, 40, 50, 100 հազար, 500 հազար դրամ փոխանցումներով: Ժամը 18:40-ի դրությամբ հավաքվել էր 5 մլն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը փոխանցեց Ռուբեն Հայրապետյանը։

«Ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց ընդամենը 5-6 ժամում»,- ամփոփեց Ռուբեն Մելիքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930