Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին

Նոյեմբեր 25,2015 13:43

Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները այցելեցին Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղ՝ եզդի փախստականներին։ ԲՀԿ ներկայացուցիչներին էին միացել «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության երիտասարդները։

ԲՀԿ-ի կողմից տրամադրված աջակցությամբ փախստականների ընտանիքների համար գնվել էին վառարաններ, ինչպես նաեւ՝ ձմռան ամիսների համար անհրաժեշտ ալյուր:Փախստականների ընտանիքներին ԲՀԿ-ի կողմից հատկացվեց նաեւ որոշակի դրամական օժանդակություն։

Եզդի փախստականները նշեցին, որ Հայաստան գալու առաջին իսկ օրերից զգացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը համայնքին,եւ շնորհակալ են նաեւ, որ ԲՀԿ պատգամավորները միջազգային տարբեր հարթակներում անդրադառնում են Իրաքի եզդիների հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությանը։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30