Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին անվանեցին «Ոչ»-ի քաղաք (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2015 20:56

Գյումրիում այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը վարող Գարեգին Չուքասզյանը իր խոսքը սկսեց այսպես. «Բարեւ «Ոչ-ի քաղաք Գյումրի … Եթե հանրապետությունում կա մի քաղաք, որտեղ ամենաշատն ես զգում, որ երկիրը վերածվել է խանության, եւ որ ժողովուրդն ամենօրյա հոգեբանական ճնշման է ենթարկվում, դա Գյումրին  է: Բայց հենց Գյումրին է այն քաղաքը, որը բազմիցս ապացուցել է իր արժանապատվությունը՝ «ոչ»  ասելով թե համապետական, նախագահական ընտրություններում՝ գործող նախագահ կոչվածին, եւ «այո» ասելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Նույն Գյումրի քաղաքն է, որ այս տարի երկրի ստրկամիտ ղեկավարության կեցվածքին հակադրեց իր արժանապատիվ դիրքը Պերմյակովի հայտնի դեպքերի ժամանակ: Մենք եկել ենք Գյումրի՝ ամփոփելու այս քարոզարշավը, եւ մենք շատ լավ գիտենք, որ Գյումրիում «այո» գոյություն չունի, «այո» սահմանադրական փոփոխություններին գոյություն չունի»:

Գարեգին Չուքասզյանն ասաց, որ իրենք եկել են «ոչ»  ասելու ոչ միայն սահմանադրական փոփոխություններին, այլեւ հանցավոր ռեժիմին: Հետաքրքիրն այն է, որ երբ բանախոսը բացականչում էր՝ «ոչ», հավաքվածները, հավանություն տալով նրա խոսքին,  բղավում էին «այո՜»: Այնուհետեւ միտինգավորները բացականչեցին. «Սերժիկ, հեռացի՛ր»: Մի կինն էլ արձագանքեց. « Նամուս պիտի ունենա, որ հեռանա»:

Գարեգին Չուքասզյանն ասաց, որ փոփոխությունների ժամանակը մոտեցել է ու հարցրեց՝  հիմա ո՞ւր է ուզում ժողովուրդը գնա՝  Դեր Զո՞ր, թե՞ Մուսա լեռ: Ժողովուրդը բացականչեց՝ Մուսա լեռ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30